Հայաստանում դժգոհության բավական բարձր մակարդակ կա, սակայն այն սոցիալական բնույթ է կրում։ Փետրվարի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Կովկասի ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Նրա խոսքով, պետք չէ դա տեսնելու համար քաղաքագետ լինել:

«Սոցիալական դժգոհությունն ակնհայտ է, սակայն որպեսզի այն վերափոխվի քաղաքականի, այլ տրամաբանություն է հարկավոր»,- ասաց Իսկանդարյանը՝ ավելացնելով, որ այդպիսի տրամաբանություն ներկայումս չկա։ Կովկասի ինստիտուտի ղեկավարի կարծիքով, սոցիալական դժգոհությունը Հայաստանում քաղաքական դրսեւորում չունի, ինչը նման է, Իսկանդարյանի գնահատմամբ, «Արկադի Վարդանյանի» ֆենոմենին, երբ ամեն ընտրության ժամանակ ոչ մի բանից երրորդ քաղաքական ուժ է ծնվում, որի շուրջ էլ խմբվում է ժողովուրդը։ «Այդ երեւույթից արդյունավետ կերպով օգտվում է Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Նա փորձեց ժողովրդին ասել՝ «ես եմ բողոքը» եւ ժողովուրդը ձգվեց դեպի նրան։ Միեւնույն բանը փորձում է անել Տիգրան Կարապետյանը, սակայն՝ պակաս հաջող կերպով»,- ընդգծեց քաղաքագետը:

«Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի ցույցերին հավաքվում են նրա հավատարիմ կողմնակիցները, ապա Կարապետյանի միջոցառումներին հավաքվում են մարդիկ, ում նա «գրավել է դեռ հեռուստաալիք ունենալու ժամանակ»։  

Ամփոփելով՝ Իսկանդարյանը նշեց, որ քաղաքականությունը փողոց դուրս եկած Տիգրան Կարապետյանը չէ։