Սոմալիում 10-ամյա աղջկա ծնողները, որը մահացել է կանացի թլպատման արարողության ժամանակ, հրաժարվում են օգնել իշախնություններին մարդասպանի հայտնաբերման հարցում:
Նրանք չեն ցանկանում օգնել քննիչներին գտնել այն մարդուն, որը նման դաժան ծես է կատարել իրենց դստերը եւ նրա երեք զարմուհիներին եւ դրա համար 20 դոլար է ստացել, գրում է homson Reuters Foundation-ը:
Դիգի Նուրի մահը սկանդալ է առաջացրել՝ հայտնվելով միջազգային մամուլի էջերում՝ առաջին անգամ իշխանություններին ստիպելով հետաքննություն սկսել: Սակայն քննությունը փակուղի է մտել, քանի որ ծնողները հրաժարվում են օգնել գտնել թլպատումն իրականացրած մարդուն:





























