ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կողմից Սիրիայի ուղղությամբ հարված հասցնելու պատճառ պետք է դառնա քիմիական զենքի պրովոկացիան, նշում է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ այդ նպատակով Պարսից ծոց է բերվել ամերիկյան The Sullivans էսկադրային ականակիրը 56 թեւավոր հրթիռներով, իսկ Քաթարիում գտնվող Էլ Ուդեյդ ավիաբազայում է տեղակայվել В-1В ռազմավարական ռմբակոծիչը, «օդ-ցամաք» տեսակի AGM-158 JASSM-ն՝զինված քսանչորս թեւավոր հրթիռներով։
«Այսպիսով, արեւմտյան երկրների գործողությունները, հակառակ հրապարակային հայտարարություններին, ուղղված են մերձավորարեւելյան տարածաշրջանում իրավիճակի հերթական սրմանն ու Սիրիայի տարածքում խաղաղ գործընթացը տապալելուն»,-հավելել է Իգոր Կոնաշենկովը։





























