Այսօր՝ օգոստոսի 25-ի առավոտյան ոստիկանության շենքում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է այն հարցը, որ սեպտեմբերից ոստիկանության աշխատակիցները ուժեղացված ծառայություն են իրականացնելու:
«Անվտանգ սեպտեմբեր միջոցառումների շրջանակներում առևտրի կենտրոնների, դպրոցների մոտ ստիկանության աշխատակիցները կկազմակերպեն միջոցառումներ, որոնք առաջին դասարանցիներին կսովորեցնեն, թե ինչպես է պետք պահպանել կանոնները: Երբ ինձ զեկուցում են իրավիճակը շատ քիչ է լինում, որ մահվան դեպքով պատահարներ չլինեն»,- ոստիկանապետին կից հասարակական նիստի առաջին նիստի ժամանակ նշել է Վալերի Օսիպյանը:
Նա հավելել է, որ օրը ցերեկով մեր ճանապարհներին իրականացվում է ցեղասպանություն՝ հաշվի առնելով ավտովթարների ու զոհերի թիվը:





























