ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, ՀՀ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Օգոստոսի 25-ի, ժամը 10:00-ի դրությամբ Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը երկկողմանի փակ է:
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 11-12-րդ կմ-ին («Հացատուն» սննդի օբյեկտից հետո) 2018 թվականի հունիսի 12-ին տեղի է ունեցել ճանապարհի հենապատի փլուզում: Փլուզման հատվածում ճանապարհի լայնությունը 14 մ է, որից 6 մ-ը՝ սահմանազատված է. ճանապարհը երկկողմանի երթեւեկելի է թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար:
Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթեւեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ եւ մոտակա բնակավայրեր իրականացնել՝
1.Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:





























