ԱՄՆ-ն եւ Մեքսիկան Հյուսիսամերիկյան ազատ առեւտրի համաձայնագրի (NAFTA) հարցի շուրջ մի քանի օրվա բանակցություններից հետո առաջիկայում «մեծ գործարք» կկնքեն: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Մեքսիկայի հետ մեծ գործարքը լավն է», - նշել է նա:

Ավելի վաղ Մեքսիկայի էկոնոմիկայի նախարարը ասել էր, որ մեքսիկացի եւ ամերիկցի պաշտոնյաները մոտ են երկկողմ հարցերի շուրջ համաձայնությանը, սակայն մի շարք լուրջ հարցեր դեռեւս լուծված չեն:

Նշենք, որ Թրամփը բազմիցս քննադատել է ԱՄՆ-ի, Մեքսիկայի եւ Կանադայի միջեւ ստորագրված NAFTA- ն՝  պնդելով, որ այն չի համապատասխանում Վաշինգթոնի շահերին: Նա պահանջել է վերանայել պայմանագիրը, ինչի կապակցությամբ բանակցությունները ավելի քան մեկ տարի շարունակվում են: