Տոկիոյի բնակիչները օգոստոսի 27-ից կարող են օգտվել Hinomaru Kotsu Co.-ի անօդաչու տաքսի ծառայությունից: Ճիշտ է, պատվերի համար դեռ մեկ մեքենա է նախատեսված, որը Օտեմատի եւ Ռոպոնգի շրջաններում թեստային ռեժիմում կերթեւեկի, հայտնում է տաքսի ծառայությունը, գրում է «Կոմերսանտը»:
Մեկ ուղեւորության արժեքը կկազմի 1500 իեն (մոտավորապես 13.5 դոլար): Ծառայության փորձարկումը կտեւի մինչեւ սեպտեմբերի 8-ը: Արդյունքները մշակվելու են երկու ընկերությունների մասնագետների կողմից, իսկ Տոկիոյի ճանապարհներին անօդաչու տաքսիների թիվը կավելանա:





























