Պակիստանի Սենատը բանաձեւ է ընդունել, որը դատապարտում է հոլանդացի օրենսդիր Գերտ Վիլդերսի գործողությունները: Օրենսդիրը նախատեսում է մուլտֆիլմերի սերիալների նկարահանումներ կազմակերպել, որոնք, ըստ Իսլամաբադի, հակաիսլամական բնույթ են կրում եւ վիրավորում են աշխարհի բոլոր մուսուլմանների զգացմունքները, հաղորդում է Associated Press-ը:
Վարչապետ Իմրան Խանը պաշտոնը ստանձնելու պահից հետո Սենատին ուղղված իր առաջին ուղերձում խոստացել է ՄԱԿ-ի շրջանակներում բարձրացնել այդ հարցը՝ մեղադրելով Արեւմուտքին իսլամական արժեքները ծաղրելու համար:
Հոլանդացի օրենսդիր Գերտ Վիլդերսը, որը հայտնի է իսլամի նկատմամբ իր կոշտ դիրքորոշմամբ, այս տարի նախատեսում է Մուհամեդ մարգարեի մուլտֆիլմերի մրցույթ կազմակերպել:





























