Պարագվայում ոստիկանության զենքի պահեստից 42 հրացան են գողացել, հաղորդում է BBC-ն:
Տեսչական ստուգման ընթացքում իրավապահները հայտնաբերել են, որ որ FN FAL մարտական հրացանները բնօրինակների խաղալիք տարբերակն են: Հետաքննության անհրաժեշտությունը ծագել է ԱՄՆ-ի սեւ շուկայում նման զենքի հայտնաբերումից հետո, որտեղ դրա գինը տատանվում է 7-8 հազար դոլարի շրջանում:
Բացի այդ նման հրացաններ հայտնաբերվել են նաեւ Արգենտինայի եւ Բրազիլիայի տարածքում:
Հրատարակությունը հիշեցնում է, որ այս գործով դեռեւս ոչ ոք չի ձերբակալվել:





























