Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պաշտպանել է մեծ թենիսի աստղ Սերենա Ուիլյամսին:
Այս տարի Ֆրանսիայում բաց թենիսի առաջնությունում մարզիկն ընտրել էր այս մարզաձեւի համար ոչ ավանդական հանդերձանք:
Նա շապիկ եւ սպորտային տրիկո էր հագել՝ իր ընտրությունը առողջական խնդիրներով բացատրելով:
Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի նախագահը հայտարարել է, որ նման համազգեստն արգելվելու է:
«Ինչու՞ է #FrenchOpe-ն անհարգալից վերաբերվում @serenawilliams-ին: Ցավոք, աշխարհի բոլոր երկրներում որոշ մարդիկ, այդ թվում իմ երկրում չեն հասկանում ազատության իրական իմաստը», - Twitter-ում գրել է նա:





























