Մոտակա 50 տարիներին Քալիֆորնիայի բնակիչներին սպասում են զանգվածային աղետներ: Այս մասին ասվում է Քալիֆորնիայի Բնական ռեսուրսների գործակալության զեկույցում, հաղորդում է USA.one-ը:
Դրանք զգալի ազդեցություն կունենան նահանգի բարեկեցության վրա եւ մեծ վնաս կհասցնեն նրա տնտեսությանը:
Գիտնականները խոստովանել են, որ նրանք որոշել են փոփոխել Քալիֆորնիայի ապագայի տեսլականը եւ այն ոչ մի լավ բան չի կանխագուշակում: Ջերմային ալիքների ամենաբարձր ակտիվության շրջանները, որոնք այս ամռանը զգալի վնաս են պատճառել տարածաշրջանին՝ հաշվի առնելով զանգվածային հրդեհները, կավելանան եւ ավելի դաժան կդառնան:
Բացի այդ օվկիանոսներում ջրերի մակարդակը տարեցտարի բարձրանում է, իսկ Ոսկե ափը առաջիններից է հայտնվում ապագա ջրհեղեղների գոտում:





























