Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը սեպտեմբերին Հայաստան կայցելի։ Այս մասին օգոստոսի 28-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:

Այցը կկայանա սեպտեմբերի 10-14-ը։ Տիկին Ժանը կմասնակցի հասարակական կազմակերպությունների 10 նիստերի։