Մեքսիկայի զինված ուժերը ԱՄՆ–ի հետ սահմանին թմրանյութերի արտադրության լաբորատորիա են հայտնաբերել եւ 4 տոննա մեթամֆետամին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Լաբորատորիան հայտնաբերվել է հատուկ գործողությունների շրջանակներում Ստորին Քալիֆորնիա նահանգում։ Պատրաստի թմրանյութի հետ մեկտեղ հայտանբերվել է նյութը, որից կարելի կլիներ պատրաստել եւս շուրջ 6 տոննա մեթամֆետամին։ Զինվորականները հայտնել են, որ լաբորատորիան գործել է շուրջ մեկ տարի, օրական արտադրվել է 200 կգ մեթամֆետամին։ Լաբորատորիայում աշխատել է 10 մարդ, որոնք փախուստի են դիմել զինվորականների հայտնվելուն պես։
Զինվորականները հայտնել են նաեւ, որ լաբորատորայից 500 մետր այն կողմ մարիխունայի պլանտացիաներ են եղել 19 հազար քառ. մետր ընդհանուր տարածքով։





























