Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն չի բացառում, որ Հյուսիսատլանտյան ազատ առեւտրի պայմանագրի (NAFTA) վերաբերյալ համաձայնության կարելի է հասնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո, հաղորդում է Reuters-ը:
Թրյուդոն հույս է հայտնել, որ համաձայնագիրը շուտով կստորագրվի, ավելացնելով, որ լավ արդյունքներ է ակնկալում: Կանադայի ղեկավարը նշել է, որ վատ գործարքն ավելի լավ է, քան գործարքի բացակայությունը:





























