Օախակա հարավմեքսիկական նահանգում հայտնաբերվել է հազվագյուտ տեսակի մոտ 300 սատկած ծովային կրիա, հաղորդում է BBC-ն:

Միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր անց, երբ հարեւան նահանգում հայտնաբերվել էին կրիաների հազվագյուտ դեղնականաչ տեսակներ, որոնք գտնվում են ոչնչացման եզրին:

Նրանց սատկելու պատճառը դեռ հայտնի չէ: Նրանք հայտնաբերվել էին ձկնորսական ցանցում:

Այս գործով հետաքննությունը շարունակվում է: