Ավստրալական Մելբուռնի արեւմտյան արվարձանում գտնվող քիմիական գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել, հայտնում է АВС հեռուստաալիքը:
Հրշեջ ծառայության տեղեկացմամբ՝ հրդեհի մարմանը մասնակցում է գերատեսչության ավելի քան 120 աշխատակից եւ մոտ 30 հրշեջ մեքենա:
Ձեռնարկության պահեստներում տեղի են ունենում ացետիլենի եւ ացետոնի պարունակությամբ տարաների պայթյուններ:
Հրդեհի շրջանում փակվել են մի քանի դպրոցներ, տեղի բնակիչներին խնդրում են պատուհանները չբացել արվարձանը ծածկած թունավոր ծխի պատճառով:





























