Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի դուստրեր Եվգենյան եւ Ալեքսանդրան չեն ընդունվել ուկրաինական բուհերից եւ ոչ մեկը, հայտնում է Strana.ua-ն:
Նշվում է, որ 18-ամյա երկվորյակ աղջիկներն ավարտել են Concord College-ը, որից հետո Ուկրաինա չեն վերադարձել:
Պարբերականի լրագրողները փորձել են Պորոշենկոյի դուստրերի անունները գտնել կրթության հարցերով Միասնական պետական բազայում, որտեղ կարելի է տեղեկանալ դիմորդների քննությունների արդյունքներին, սակայն նրանց ազգանուններն այդտեղ չեն եղել:
Ավելի վաղ Պորոշենկոյի կնոջ մամուլի ծառայությունը խոստացել էր տեղեկություն հրապարակել այն մասին, թե աղջիկները որտեղ են սովորելու: Սակայն սեպտեմբերի 1-ից 2 օր առաջ ոչ մի հրապարակում չի եղել:
Պարբերականի վարկածով՝ Եվգենյա եւ Ալեքսանդրա Պորոշենկոները, հավանաբար, ուսումը կշարունակեն Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում (LSE) կամ Ֆրանսիայում Եվրոպական բիզնեսի կառավարման ինստիտուտում (INSEAD), որտեղ սովորել է նրանց ավագ եղբայրը՝ Ալեքսեյ Պորոշենկոն:





























