Թաիլանդում ավելի քան 162 հազար մարդ է տուժել ջրհեղեղների հետեւանքով, որոնք առաջացրել են հորդ անձրեւները: Շաբաթ The Nation պարբերականը հայտնել է, որ օգոստոսի 17-ին տարերքը տարածվել էր 18 նահանգների վրա՝ առավելապես թագավորության հյուսիս-արեւելքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ երկու շաբաթում ջրհեղեղների հետեւանքով 93 շրջանների 2318 գյուղերից 162,711 հազար մարդ է տուժել: Չորս մարդ ջրահեղձ է եղել:

Այսօրվա դրությամբ՝ 10 նահանգներում իրավիճակը կարգավորվել է: Մասամբ ջրածածկված են Նակհոնթհանոմ, Բունգկան, Սակոն Նակհոն, Փհեթչաբուրի, Նակհոննայոկ, Չայափհում, Կալասին եւ Ուբոն Ռաթչաթհանի նահանգները: Այս նահանգների ավելի քան 78 հազար մարդ դեռեւս տառապում են տարերքի հարվածի հետեւանքներից: