Հնդկաստանի հարավում Թամիլնադ նահանգի Սալեմ քաղաքում շաբաթ 7 մարդ է զոհվել, եւս 50-ը՝ վնասվածքներ ստացել, երբ մասնավոր ավտոբուսը բախվել է բեռնատարին եւ մեկ այլ ավտոբուսի, հայտնում է ANI գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով՝ մասնավոր ավտոբուսը Սալեմից Դհարմապուրի քաղաք էր ուղեւորվում, երբ բախվել է բեռնատարին, իսկ հետո մխրճվել այլ ավտոբուսի մեջ: Վիրավորներին անհապաղ տեղափոխել են մոտակա հիվանդանոց բուժօգնություն ցույց տալու համար:
Ավելի վաղ հաղորդվել էր Հնդկաստանում մեկ այլ խոշոր ճանապարհային պատահարի մասին. դպրոցական ավտոբուսը շրջվել էր Ռաջաստհան նահանգում, տուժել էր առնվազն 28 երեխա:





























