Գերմանիայի Բավարիայի դաշնային հողերի Ֆոբուրգ նա Դունայի Bayernoil նավաթավերամշակման գործարանում տեղի է ունեցել հզոր պայթյուն եւ հրդեհ: Արդյունքում տուժել է 8 մարդ, ուժգին ծխի հետեւանքով ստիպված էին իրենց տները լքել 2 քաղաքների՝ Ֆոբուրգի եւ Իրշինգի բնակիչները: Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ տարհանվել է 3-ից մինչեւ 4 հազար մարդ:
Բավարական ոստիկանության տեղեկացմամբ՝ հրդեհի վայրում աշխատում են մոտ 300 փրկարարներ, հրդեհ վայր տանող մուտքերը փակված են: 8 վիրավորներից երեքը ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում են, նրանց տեղափոխել են հիվանդանոց, հայտնում է dpa գործակալությունը:
Հաղորդվում է, որ գործարանի տարածքում պայթյունը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ի վաղ առավոտյան: Այնուհետեւ Bayernoil տարածքի գազային էլեկտրակայանի հեղուկ գազի եւ բենզինի անգարում հրդեհ է սկսվել: Պայթյունի պատճառն առայժմ հայտնի չէ:
Schaut sehr schlimm aus, hoffe es ist niemanden was passiert! #explosion #vohburg #ingolstadt #Raffinerie pic.twitter.com/FCXROPgK9P
— ILectron (@i_lectron) 1 сентября 2018 г.





























