Գերմանացիները դդումներից սիրում են ոչ միայն տարբեր համեղ ուտեստներ պատրաստել: Աշնանը Գերմանիայի շատ վայրերում կարելի է այցեցել դդմային արվեստի գործերի ցուցահանդեսներ, գրում է DW-ն:

Այս լուսանկարն արվել է Բադեն-Վյուրտենբերգ հողում, որտեղ Լյուդվիգսբուրգ քաղաքում նման ավանդական ցուցահանդեսներից մեկն է անցկացվում՝ աշխարհում ամենամեծը: Այս տարի այն նվիրված է անտառի բնակիչներին: Տարբեր ֆիգուրների եւ կոմպոզիցիաների համար ընդհանուր առմամբ օգտագործել են ավելի քան 450 հազար դդում: Այստեղ դրանք կարելի է մինչեւ նոյեմբերի 4-ը տեսնել: