Ճապոնացի հետազոտողները որոշել են պարզել՝ ունեն արդյոք ձկներն ինքնագիտակցություն: Պարզվել է ծովային բնակիչները գերազանց են կատարել իրենց առեջւ դրված առաջադրանքները, գրում է Planet-today-ը:
Գիտնականներին հաջողվել է պարզել, որ Labroides dimidiatus տեսակի ձկներն ինքնագիտակցություն ունեն: Այս թեորիան ապացուցելու համար ծովային բնակիչները հայելային թեստի են ենթարկվել: Փորձի էությունն այն է, որ այս կամ այն արարածի հայելային արտացոլման վրա որոշակի նշան են թողնում: Կենդանին էլ պետք է արձագանքի այդ նշանին: Թեստի ժամանակ Labroides dimidiatus-ը իր արտացոլման վրա անսովոր հետք տեսնելով սկսել է շփել իրեն՝ փորձելով մաքրել այդ տարօրինակ նշանը:





























