Նոր մանրամասներ են հայտնի դարձել Լիբանանի Բուջ Համուդ թաղամասում տեղի ունեցած ողբերգական ելքով միջադեպի մասին, որի հետեւանքով հայ երիտասարդ էր մահացել:

Լիբանանի «Ազդակ» թերթի խմբագիր Շահան  Գանտահարյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ հայ Խոսրով Քյուրտյանը եւ վեճ հրահրող արաբ երիտասարդներից  մեկը մահացել են Բեյրութի կենտրոնական Բուրճ Համուտ թաղամասում սկսված վիճաբանության հետեւանքով։

Հիվադանոց տեղափոխվածներից մեկը դուրս է գրվել, մյուսներին վիրահատել են. նրանց  կյանքին վտանգ չի սպառնում։

«Խոսրով Քյուրտյանը 55–60 տարեկան էր։ Վեճը կենցաղային հողի վրա է տեղի ունեցել։ Միջադեպը հրահրող արաբ եղբայրներից մեկը դուրս է եկել պատշգամբ ու սկսել հայհոյանքներ տեղալ հայ համայնքի հասցեին։ Ներքեւում խմբված հայերը բարձրացել են, որ վերջ տան գոռգոռոցներին, հայհոյանքներին։ Վիճաբանություն է սկսվել։ Հայհոյողը դանակահարել է հայերից մեկին։ Արաբներից մեկն էլ է մահացել։ Այլ մանրամասներ հայտնի չեն»,– պատմեց Շահան Գանտահարյանը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ հայերին հայհոյած արաբ տղամարդը հոգեկան շեղումներ է ունեցել, նախկինում եւս աչքի է ընկել ոչ ադեկվատ պահվածքով։

Հայ համայքնի ներկայացուցիչները պետական պատասխանատուներից պահանջել են խստագույն միջոցառումներ ձեռնարկել՝ միջադեպի հրահրիչներին ու մեղավորներին պատժելու ուղղությամբ։