Մոլորակի ամենահարուստ մարդկանցից Ուորեն Բաֆետը, որը նաեւ Apple ընկերության խոշորագույն բաժնետերերից է, հայտարարել է, որ iPhone X-ի արժեքը ցածրացված է համարում, գրում է «Իզվեստիան»։
Ձեռնարկատերը նշել է, որ սմարթֆոնները շատ արժեքավոր իրեր են, քանի որ նրանում է ամփոփվում դրա սեփականատիրոջ գրեթե ամբողջ կյանքը։
Այս առնչությամբ 1 000 դոլար արժեքը միլիարդատիրոջը արդարացի չի թվացել։ Ինքը՝ Բաֆետը նախընտրում է դասական կոճակավոր հեռախոս, սակայն չի խորշում iPad պլանշետ օգտագործելուց, պատմել է նա CNBC-ի հետ հարցազրույցում։





























