Ճապոնիայի ափերին արեւադարձային թայֆուն է մոտենում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայպետհիդրոմետ» օդերեւութաբանական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Գագիկ Սուրենյանը:

«Սեպտեմբերի 4-ին Ճապոնիայի ափերին է մոտենում Ջեբի անվանմամբ արեւադարձային թայֆունը: Այն իր զարգացման աստիճանով դասվում է ամենավերջին՝ 5-րդ կարգին:

Փոթորկի տրամագիծը հասնում է 1000 կմ-ի, օդի ճնշումը կենտրոնում նվազել է մինչեւ 929 մբ, քամու առավելագույն արագությունը 220-240 կմ/ժ է: Փոթորիկը հարվածելու է ողջ Ճապոնիային, Ռուսաստանի արեւելյան շրջաններին՝ հասնելով մինչեւ Սախալին»,- գրել է «Հայպետհիդրոմետ»-ի ղեկավարը: