Վերջին 30 տարում Երկրի գեր բնակիչների թիվն աճել է գրեթե 2 անգամ:

Գիրացման մասին տվյալները հրապարակել են բրիտանական բժշկական The Lancet ամսագրում: Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականների հաշվարկներով` 2008-ին մոլորակի ավելորդ քաշով բնակիչների թիվը գերազանցել է միլիարդը, իսկ նրանց գրեթե կեսը տառապում է ճարպակալումից:

Միեւնույն ժամանակ Միավերված Ազգերի Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպությունը (FAO) հաղորդել է, որ սննդի համաշխարհային գները հերթական անգամ հասել են ամենաբարձր կետին պատմության ընթացքում: Ըստ FAO-ի փորձագետների, սննդի բարձր գներն են դարձել Արաբական Արեւելքում եւ Թուրքիայում զանգվածային անկարգությունների պատճառը, հաղորդում է region.ru-ն: