Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-27 կործանիչ–ռմբակոծիչը երեքշաբթի առավոտյան վթարի է ենթարկվել երկրի հյուսիսում՝ Ռաջաստան նահանգի Ջոդհպուր քաղաքից ոչ հեռու, լրագրողներին հայտնել են Հնդկաստանի պաշտպանության նախարարությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Օդաչուն բարեհաջող կատապուլտվել է։ Դեպքի պատճառները պարզելու համար կիրականացվի հետաքննություն»,–հայտնել է երկրի ՊՆ–ի գնդապետ Սոմբիտ Գոշը։
Նշվում է, որ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից հնարավոր է եղել խուսափել։ Հրապարակված լուսանկարներում երևում է, թե ինչպես է դեպքի վայրում ծխի ամպեր բարձրացել։





























