Հնդկաստանի հյուսիսարեւելյան Նագալենդ նահանգում տեղացող հորդ անձրեւների պատճառով աշխարհից շարունակում են մեկուսացած մնալ գրեթե 50 հազար մարդ եւ ավելի քան 530 բնակավայրեր, հայտնում է NDTV-ն:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ այս տարածաշրջանում մուսոնային անձրեւները շարունակվում են հուլիսի 26-ից, արդեն զոհվել է առնվազն 12 մարդ: Վատ եղանակի հետեւանքով որոշ չափով տուժել են Մյանմարին սահմանակից լեռնային գյուղերը, այս շրջաններում ճանապարհներն արգելափակվել են սողանքներով կամ ամբողջությամբ ջրի տակ են մնացել:
Նահանգի կառավարությունը դաշնային իշխանություններին խնդրել է 8 մլրդ ռուփիի (գրեթե 114 մլն դոլար) օգնություն հատկացնել տարերային աղետի հետեւանքների վերացման համար: Երկրի ՌՕՈՒն զուգահեռ իրականացնում է տուժած շրջաններ սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության իրերի տեղափոխում:





























