Ուգանդայում կոկորդիլոսը հոշոտել է կնոոջը 5 ամսական երեխայի հետ միասին, որը եկել էր ջուր տանելու, հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով The Daily Monitor պարբերականը:
Գիշատիչը հարձակվել է կնոջ վրա, երբ վերջինս գյուղի մյուս բնակիչների հետ միասին ջուր էր վերցնում Ալբերտ լճից: Ականատեսներից մեկը պնդում է, որ մարդիկ նկատել են մոտեցող կոկորդիլոսին եւ սկսել են փախչել: Արդյունքում կինը երեխայի հետ միասին հայտնվել է կոկորդիլոսին դեմ առ դեմ:
«Տեղացիները փորձել են փրկել նրան, բայց նրանց ջանքերն ապարդյուն էին, քանի որ կոկորդիլոսը կնոջ մարմնի հետ միասին արդեն սուզվել էր ջրի տակ», - պատմել է միջադեպի ականատեսներից մեկը: Երախան եւս մահացել է: Նրանց մարմինները գտնել դեռ չի հաջողվել:





























