Հնդկաստանի Բարաբանկի քաղաքում՝ Ուտար-Պրադեշ նահանգ, ձեռքերի եւ ոտքերի վեց մատներով տղային փակել են տանը: Երեխան դպրոց չի գնում՝ տեղի շամանների զոհ չդառնալու համար, հայտնում է «Կորեսպոնդենտ»-ը՝ վկայակոչելով ANI News-ը:
Գենետիկ անոմալիայով երեխայի ծնողներն իմացել են, որ տեղացի տանտրիկ գուրուները հարստություն են խոստանում՝ տղային աստվածներին զոհաբերելու դիմաց:

Հարազատները երեխային փակել են տանը եւ դիմել ոստիկանություն օգնության համար: Սպա Ումաշանկար Սինգհը խոստացել է հոգալ երեխայի ուսման ծախսերը: Իրավապահը նշել է, որ թույլ չի տա նրան անգրագետ մնալ եւ գործի արդար քննություն կանցկացնի: