Նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին են վկայում աճուրդի տվյալները, հաղորդում է «ՌՏ»-ն:
Brent ապրանքանիշի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,46 տոկոսով՝ մինչեւ 77,81 դոլար բարելի դիմաց: WTI ապրանքանիշի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.73 տոկոսով՝ կազմելով 69,36 դոլար բարելի դիմաց:





























