Լենինգրադյան շրջանի Պրիոզերսկի թաղամասում արդեն երրորդ տրակտորն են առեւանգվում վերջին տասը օրվա ընթացքում, 47news-ին պատմել են իրավապահ մարմիններում:
Սեպտեմբերի 3-ի գիշերը ոստիկանություն էր դիմել Սանկտ Պետերբուրգի շինարարական ընկերության ներկայացուցիչը: Նա պատմել էր, որ դրանից մի ժամ առաջ Զապոռոժսկոյե գյուղի Մեխանիզատորների փողոցում գտնվող կաթսայատուն դիմակներով 6 անձ էր ներխուժել: Նրանք JCB տրակտորի վարորդներին՝ 47 ամյան հայաստանցուն եւ Ուզբեկստանի 26-ամյա քաղաքացուն, փակել էին ժամանակավոր տնակում:
Կողոպտիչները տրակտորով հեռացել էին կաթսայատան տարածքից: Առեւանգված տրակտորի որոնողական աշխատանքները շուրջ 17 ժամ էին խլել: Մեքենան գտնվել էր անտառում:





























