Tesla ամերիկյան արտադրողի բաժնետոմսերը NASDAQ-ում գործարքների սկզբում նվազել են 10.2 տոկոսով՝ մինչեւ 252.25 դոլար մեկ բաժնետոմսի համար, վկայում են գործարքների տվյալները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Tesla-ի բաժնետոմսերի անկումը կատարվել է ընկերության կադրերի բաժնի ղեկավարի եւ գլխավոր հաշվապահի հեռանալու նորությունների ֆոնին:
Ընդ որում Tesla-ի բաժնետոմսերը վերականգնել են անկման մի մասը 266.65 դոլար մակարդակում, ինչը 5.1 տոկոսով ցածր է նախորդ շրջանի փակման մակարդակից:
Օգոստոսին Մասկը հայտարարել է, որ մտադիր է գնել Tesla-ի բաժնետոմսերը եւ այն մասնավոր ընկերություն դարձնել: 3 շաբաթ անց նա հայտնել էր, որ չի անելու այդ, ընկերությունը հանրային է մնում: Մասկի համար նրա խոսքերը դատական հայցերի եւ Արժեթղթերի հանձնաժողովի դատաքննութան վերածվեցին:





























