Խորհրդային քիմիկոս, «Նովիչոկ» դասի թունավոր նյութերի ընտանիքի ստեղծողներից մեկը՝ Վիլ Միրզայանովը, հայտարարել է, որ իր մոտ վերջին փուլի շագանակագեղձի քաղցկեղ են հայտնաբերել: Այս մասին գիտնականը հայտնել է Facebook-ի իր էջում:
«Սկսեցին բուժել հորմոնային թերապիայով, որը հիմնված է նրա վրա, որ հորմոնները խոչընդոտում են տեստոստերոնի հասանելիությունը քաղցկեղային բջիջներին եւ դրանով զրկում են նրանց անհրաժեշտ էներգիայի աղբյուրից: Արդյունքում (իդեալական տարբերակում) քաղցկեղային բջիջները մահանում են մինչեւ 5 տոկոս մակարդակի, ինչով, ինպչես ինձ բացատրեց բժիշկ Գոլդֆարբը, մարդիկ ապրում են 15-ից մինչեւ 25 տարի: Նույնպես իդեալական տարբերակում: Այս հորմորններով հաբերն եմ ընդունել եւ հետո երակային ներարկմամբ եմ ստացել կես տարի: Հաբերն արդեն չեմ ընդունում: Սակայն բուժումը բավական ցավոտ է: Ստիպված եմ դիմանալ», – բացատրել է Միրզայանովը:
Քիմիկոսը մեկնաբանել է նաեւ ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ մշտական ներկայայցուցիչ Վասիլի Նեբենզյայի ելույթը: «Նա կառավարական դիրքորոշումն է ներկայացրել: Նովիչոկները չեն մշակել, չեն արտադրել եւ ընդհանրապես «Նովիչոկ» տերմինը հորինել են Ռուսաստանից գնացածները: Հասկացա, դա իմ մասին է: Շատերը հարցազրույց են խնդրում: Ցավոք, ֆիզիկապես չեմ կարող կատարել նրանց խնդրանքը: Ներողություն եմ խնդրում: Տրամադրությունս փոփոխական է, լիրովին համապատասխանում է հորմոնային թերապիային: Այդպես էլ նշված է նկարագրության մեջ: Սակայն չեմ պատրաստվում առանց պայքարի հանձնվել», – գրել է նա:
Նշենք, որ Վիլ Միրզայանովը դեռ 1995-ին ՌԴ-ից տեղափոխվել է ԱՄՆ: Ներկայումս նա ապրում եւ աշխատում է Պրիստոնում:



























