Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ մոտակա ամիսներին երկրում աշխատավարձերը կբարձրանան, իսկ հարկերը կկրճատվեն, հայտնում է DW-ն։ Միաժամանակ կենսամակարդակի բարձրացման բոլոր միջոցառումները կհամաձայնեցվեն վարկատուների հետ։

Ցիպրասը շեշտել է, որ այս տարի Հունաստանի տնտեսությունը 2,5 տոկոսով աճել է։ 4 տարվա ընթացքում գործազրկությունը կրճատվել է՝ 27,5 տոկոսից հասնելով 19,1 տոկոսի։ Մոտակա 5 տարիներին այդ ցուցանիշը կհասնի 10 տոկոսի։ Բյուջեի ավելցուկը առանց պետական պարտքի սպասարկման կազմում է 3,5 տոկոս։  

Սակայն Հունաստանի վարչապետի լավատեսությունը չեն կիսում արհմիությունները, որոնք բողոքի ցույցեր են կազմակերպում գործազրկության եւ կառավարության տնտեսական քաղաքականության դեմ։