Այս օրինագիծը կարող է բերել քաղաքացիների իրավունքների խախտումների։ Այսպիսի մտահոգություն է հայտնել ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 10-ին ԱԺ նիստում «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ։ Նա, մասնավորապես, կառավարության ներկայացուցիչներին խնդրել է այս հարցի քննարկմանը ավելի հիմնավոր մոտենալ։

Իր հերթին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը նշել է, որ օրենքին համապատասխան պետք է հաստատվի գործընթացը, որով անհրաժեշտ է հաստատել աhազանգը հնչեցրած անձի գտնվելու վայրը պարզելու հստակ ժամկետները։

Նշենք, որ այս օրինագծով առաջարկվում է թույլ տալ ԱԻՆ ծառայություններին, շտապօգնությանը, ինչպես նաեւ ոստիկանությանը ահազանգեր ստանալու դեպքում ներդնել եւ օգտագործել գտնվելու վայրի որոշման համակարգ։ Բացի այդ, համապատասխան ծառայություններ մատուցող օպերատորին կամ աշխատակցին առաջարկվում է հասանելիություն տալ ահազանգը հնչեցրած քաղաքացու անձնական տվյալներին։