Չինաստանը կարող է հրաժարվել ԱՄՆ-ի հետ առեւտրային բանակցություններից` հերթական մաքսատուրքերի սահմանման ֆոնին, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրային բանակցությունների հերթական փուլը պետք է տեղի ունենա սեպտեմբերի 20-ից հետո, սակայն հրատարակության աղբյուրի համաձայն, չինական կողմը  կարող է չգնալ հանդիպմանը:

«Չինաստանը մտադիր չէ գլխին մոտեցված ատրճանակով բանակցություններ վարել», - ասել է աղբյուրը, հաղորդում է Gazeta-ն: