Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունը հայտարարել է, որ ֆրանսիական զորքերը կապ չունեն ռուսական Իլ-20 ինքնաթիռի միջադեպի հետ, որը երեքշաբթի երեկոյան, այն ժամանակ, երբ Իսրայելի զորքերը հարձակվել էին Սիրիայի տարածքի վրա, Սիրիայի ափերի մոտ անհետացել էր ռադարի էկրաններից: Այս մասին հայտնում է France Soir թերթը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության աղբյուրին:
«Ֆրանսիական զինված ուժերը հերքում են այս հարձակման հետ կապված որեւէ մասնակցություն», - ասել է Զինված ուժերի նախարարության ներկայացուցիչը:
Ըստ ՌԴ ՊՆ-ի տվհալների, սեպտեմբերի 17-ին՝ Մոսկվայի ժամանակով մոտ 23:00-ին, Խմեյմիմ ավիաբազա վերադառնալու ժամանակ Միջերկրկական ծովի երկնքում Սիրիայի ափից 35 կմ հեռավորության վրա ռուսական ռազմական ԻԼ-20 ինքնաթիռի հետ կապն ընդհատվել էր: Այնտեղ պարզաբանել էին, որ ռադարներում Իլ-20 նշանը անհետացել էր Լաթաքիա նահանգի օբյեկտների ուղղությամբ իսրայելական F-16 կործանիչների հարձակման ժամանակ: ՊՆ-ն նշել է, որ ռուսական օդային տարածքի վերահսկման ռադիոլոկացիոն միջոցները արձանագրել են տվյալ շրջանում գտնվող ֆրանսիական Auvergne ֆրեգատից հրթիռների արձակում:




























