Լեհաստանի Սեմյանովիցե Սլենսկիե քաղաքում 31-ամյա տեղաբնիկ Քշիշտոֆ Նովակին հիվանդանոցի փոխարեն ուղարկել են դիահերձարան։ «ՌԳ»–ն հայտնում է, որ տղամարդը երեկույթից տուն էր վերադառնում եւ ինչ–որ պահի, լինելով ալկոհոլի ուժեղ ազդեցության տակ, կորցրել է գիտակցությունը։
Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները մահ են ախտորոշել։ Արդյունքում տղամարդը հայտնվել է դիահերձարանի սառնարանում, որտեղ շուտով արթնացել է։
Դիահերձարանի պահակը պատմել է, թե ինչպես է տարօրինակ ձայներ լսել, ապա տեսել է դողացող տղամարդուն, որը պահանջել է իրեն ծածկոց տալ։
Նշվում է, որ չնայած բժիշկների խորհրդին, Քշիշտոֆը հրաժարվել է հոսպիտալացվելուց եւ որոշել է գնալ երեկույթին։
Նշենք, որ գործին միացել է ոստիկանությունը։ Հարցաքննվում է բժիշկը, որը սխալմամաբ մահ է ախտորոշել։




























