ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ուեսթ Չեսթեր քաղաքի ծերանոցում հրաձգության հետեւանքով զոհվել է 2 մարդ: Այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Նշվում է, որ հրաձիգը դեպքի վայրից փախուստի է դիմել շտապ օգնության եւ ոստիկանության ժամանումից հետո: Նա ներկայումս դեռեւս ազատության մեջ է:

Այս պահին հրաձիգի դրդապատճառներն անհայտ են: