Մոսկվայի ոստիկանությունը ստուգում է փետրվարի 15-ին արմատական երիտասարդության կողմից ակցիայի կազմակերպման մասին  տեղեկատվությունը: «Տեղեկություն է ստացվել, որ ապօրինի ազգայնական եւ արմատական շարժումներին անդամակցող երիտասարդները փետրվարի 15-ին ծրագրում են իրականացնել «Մեկը բոլորի եւ բոլորը` մեկի համար» ակցիան»,- «Ինտերֆաքս»-ին հայտնել են իրավապահները:

Նշվում է, որ ակցիան կայանալու է ժամը 19-ին, Պուշկինի հրապարակում:

Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում զանգվածային ակցիաներին, երբ դեկտեմբերի 11-ին ցույցը վերածվել էր զանգվածային անկարգությունների Մանեժնայա հրապարակում: