Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Հաթբոյու պողոտայի վրա գտնվող բենզալցակայանի հարեւանությամբ գտնվող երկհարկանի առեւտրի տանը պայթյուն է որոտացել։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել փետրվարի 8-ի երեկոյան, որի հետեւանքով երկհարկանի առեւտրի տան որոշ հատվածներ փլվել են։ Նախնական տեղեկություններով կա 14 վիրավոր։
Դեպքի վայր ժամանած Դիարբեքիրի նահանգապետ Մուսթաֆա Թոփրաքը հայտնել է, որ, ամենայն հավանականությամբ, պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազի արտահոսքի պատճառով։ Նա նշել է, որ առեւտրի տան սեփականատիրոջ հետ զրույցում հայտնի է դարձել, որ պայթյունից 2 ժամ առաջ խանութում գազի հոտ է զգացվել։




























