Թայլանդի մայրաքաղաքի իշխանությունները պատերազմ են հայտարարել աղավնիների դեմ եւ պատրաստ են ազատազրկել հասարակական վայրերում այդ թռչուններին կերակրողներին՝ տեղեկացնում է Reuters-ը։
Սրա պատճառն այն է, որ նրանք այս կերպ պայքարում են թռչնի գրիպի եւ այլ հիվանդությունների տարածման դեմ։
Նշված կարգը խախտողները կպատժվեն 3 ամսվա ազատազրկմամբ կամ 770 դոլորի չափ տուգանքով։




























