Շրի Լանկայի ոստիկանությունը ձերբակալել է հնագույն Պիդուրանգալա սրբազան ժայռի ֆոնին մերկ հետույքներով լուսանկարված տղամարդկանցից երեքին: Երիտասարդները՝ Շրի Լանկայի բնակիչներ, լուսանկարները տեղադրել են Facebook-ում:
BBC-ի հաղորդմամբ՝ նրանց գործողությունները բնակիչների բուռն արձագանքին են արժանացել, որոնք համարում են, որ այս արարքը վիրավորում է իրենց կրոնական զգացմունքները:
Ձերբակալությունները հետեւել են բուդդայական վանականի բողոքին, որը պնդում է, որ ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության հուշարձան համարվող Սիգիրիա քարանձավային տաճարի անմիջական հարեւանությամբ արված լուսանկարները կրոնական վիրավորանք են:




























