Վարշավայի օդանավակայանում կոկաինի մաքսանենգության փորձի ժամանակ 3 հայ է ձերբակալվել:

Ոստիկանության տվյալներով, 25, 35 եւ 44 տարեկան երեք տղամարդիկ Բարսելոնից Երեւան էին թռչում: Մաքսայինի ծառայողները ուշադրություն են դարձրել օդանավակայանի տարանցման գոտում տղամարդկանց կասկածելի վարքին, հաղորդում է Poland Radio-ն:

Զննության արդյունքում նրանց մոտ հայտնաբերվել է 770 գրամ բարձր որակի կոկաին, որը նրանք սեւ տոպրակներով պահել էին ներքնազգեստում:

Նշվում է, որ տղամարդկանց մինչեւ 15 տարվա ազատազրկում է սպառնում: