Թուրքիայի Բուրսա քաղաքում ահազանգի հիման վրա ոստիկանները կեղծ բժշկի են ձերբակալել։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Բուրսայում Մ.Օ. անունով տղամարդը՝ չունենալով բժշկական կրթություն եւ լիցենզիա, էսթետիկ գեղեցկության կլինիկա է բացել եւ անձամբ վիրահատություններ իրականացրել։
Նշվում է, որ բազմաթիվ պացիենտներ բողոքել են ոստիկանություն, որ տվյալ «բժիշկը» շատ վատ վիրահատություններ է իրականացրել եւ աղավաղել իրենց դեմքը:




























