Ավելի քան 260 չվերթ է չեղարկվել Ճապոնիայում «Տրամի» թայֆունի մոտենալու պատճառով, հայտնում է NHK հեռուստաալիքը։ Հիմնականում դրանք ներքին չվերթներ են, որոնք երկրի տարբեր շրջաններ կապում են Օկինավայի հետ։
«Տրամին» դեպի Ճապոնիա է շարժվում հարավից, կիրակի կհասնի Հոնսյու կղզի։ Օդերեւութաբաններն այն դասակարգում են որպես չափազանց ուժեղ։ Քամու արագությունը հասնում է 45 մ/վ–ի, ուժգնացման ժամանակ մինչեւ 60 մ/վ։
Սեպտեմբերի սկզբին Ճապոնիայի արեւմտյան մասով անցել է «Ջեբի» թայֆունը, որի հետեւանքով զոհվել էր 11, վիրավորվել 610 մարդ։




























