Պակիստանի կառավարությունը աճուդում վաճառքի է դրել էլիտար գոմեշների՝ պետական գանձարանը համալրելու հույսով:
BBC-ի հաղորդմամբ՝ 8 էլիտար գոմեշները պատկանել են նախկին վարչապետ Նավազ Շարիֆին, որը նրանց պահում էր մշտապես թարմ կաթ ունենալու համար: Ներկայիս վարչապետ Իմրան Խանը, որն իշխանության է եկել հակակոռուպցիոն բարեփոխումների հարթակի վրա, որոշել է դրանք վաճառել, այսպես կոչված, «տնտեսման աճուրդի» շրջանակում: Արդյունքում գոմեշների վաճառքից հաջողվել է ստանալ 19 հազար դոլար:
Նախկինում «տնտեսման աճուրդով» վաճառվել են զրահապատ ջիպեր, որոնց համար ստացվել է 600 հազար դոլար:
Նավազ Շարիֆը պաշտոնից հեռացվել էր կոռուպցիայի կասկածանքների հետ կապված:




























