Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է Սիրիայիում իրավիճակի հարցով հոկտեմբերին Թուրքիայի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի առաջնորդների հետ հանդիպելու ծրագրերի մասին։ Այս մասին նա հայտարարել է Բեռլինում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո, փոխանցում է AFP–ն։

«Մենք հանդես ենք գալիս քառակողմ ՝ Թուրքիայի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների ու իմ հանդիպման օգտին, քանի որ իրավիճակը Սիրիայում նախկինի պես փխրուն է»,–հայտնել է Մերկելը։ Նա շեշտել է, որ բանակցությունները հատկապես արդիական են սիրիական Իդլիբում ստեղծված իրավիճակի լույսի ներքո։