Հայաստանն առայժմ շարունակում է բանակցությունները ռուսական կողմի հետ ներմուծվող գազի սակագնի շուրջ: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Նա հաղորդել է, որ արդեն փետրվարի վերջին Ռուսաստանը կներկայացնի Հայաստան արտահանվող գազի գնի կոնկրետ առաջարկները: Նախարարը հավաստիացրել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խիստ հանձնարարական է տվել անել ամեն ինչ, որ էներգակիրների սակագները չթանկանան: «Մենք փորձում ենք կատարել նախագահի հանձնարարականները եւ բանակցությունների, եւ այլ միջոցներով»,- ասել է Մովսիսյանը:





























